ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Չկրկնել սխալը

Չկրկնել սխալը
12.05.2015 | 10:19

Այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Բարսելոն» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ մյունխենցիները խաղադաշտ են դուրս գալու առաջին հանդիպման 0:3 հաշվի ծանր բեռով: Անդրադառնալով սպասվելիք հանդիպմանը` Խոսեպ Գվարդիոլան ի մասնավորի նշել է, որ իր թիմը չի պատրաստվում միայն գրոհելու. «Եթե մտածենք միայն գոլ խփելու մասին, մեզ հետ կարող է տեղի ունենալ նույն բանը, ինչ նախորդ տարի «Ռեալի» հետ մրցակցությունում էր: Պետք է պահպանենք հանգստություն և վերահսկենք խաղի ելքը: Դրանից հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»:
Կիսաեզրափակիչ մյուս խաղը տեղի կունենա վաղը: «Յուվենտուսին» հյուրընկալող Մադրիդի «Ռեալը», իհարկե, չունի «Բավարիայի» նման բարդ խնդիր, սակայն առաջին խաղում կրած 1:2 հաշվով պարտությունը նրանց նույնպես հարկադրելու է ակտիվ գործողությունների` մոռացության չտալով սեփական դարպասն անառիկ պահելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ